1 Փետրվարի, 2024

Այսօր՝ փետրվարի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Խանջյան փողոցում՝ «Մոլորակ» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել են Mitsubishi Grandis և Toyota մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորը Toyota-ի վարորդն է, ում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ռեանիմոբիլով տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

kotayk

Լրահոս