Այսօր մայիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարագոծտնի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում 43-ամյա Անուշավան Գ.-ն իր վարած «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 12 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և շրջվելով հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտուց մոտ 2 մետր հեռավորության վրա:
Shamshyan-ի հաղորդմամբ վթարի հետևանքով վարորդն ու ուղևորներ, 36-ամյա Անի Սերոբյանը և 5-ամյա Շանթ Գ.-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Վթարի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: