2 Փետրվարի, 2024
Այսօր՝ փետրվարի 2-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղիշե Թադևոսյան փողոցի թիվ 12/7 շենքի հարևանությամբ գտնվող ավտոտնակներից մեկում հրդեհ է բռնկվել։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։ Այրվել են ավտոտնակի կենցաղային իրերը և վառելիքաքսուկային նյութեր։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։

 

 

kotayk

Լրահոս