13 Նոյեմբերի, 2022

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։

Վթարի փաստով պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակում նյութեր են նախապատրաստվում։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության. եղել են սթափ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը, ով բախվել է Toyota Camry-ին, վերջինս առաջ է ընթացել ու բախվել կայանված Mercedes-ին, ապա բախվել  Toyota Land Cruiser-ին։

 

 

kotayk

Լրահոս