24 Հոկտեմբերի, 2023

Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման դեմ իսրայելական ռազմական գործողության մեկնարկից հետո Գազայի հատվածի բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է 5791-ի: Այս մասին երեքշաբթի հայտնել է Պաղեստինի առողջապահության նախարարության խոսնակ Աշրաֆ Քադրան։

«Գազայի հատվածում իսրայելական ագրեսիայի սկզբից ի վեր զոհերի թիվը հասել է 5791-ի, այդ թվում՝ 2360 երեխա, 1292 կին և 295 տարեց: 16297 քաղաքացի տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել»,- ասել է նախարարության ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ մարտերի պատճառով շարքից դուրս է եկել 12 հիվանդանոց և 32 բժշկական կենտրոն։

kotayk

Լրահոս