27 Հոկտեմբերի, 2023

Իսրայելի զինվորականները ևս մեկ ցամաքային հարձակում են իրականացրել Գազայի հատվածում ուրբաթ գիշեր։ Այս մասին հայտնում է Jerusalem Post թերթը՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության ուժերի ռադիոյին։

Իսրայելական բանակի հայտարարության համաձայն՝ Իսրայելի բանակի 36-րդ դիվիզիայի զորքերը՝ բաղկացած հետևակներից, զրահատեխնիկայից և ինժեներներից, մտել են Գազայի հատված և հարվածներ են հասցնում «ՀԱՄԱՍ»-ի թիրախներին։ Սպասվում է, որ զինվորները շուտով կլքեն անկլավը։

Մինչ այս արմատական ​​պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն դիմել էր արաբական և մահմեդական այլ երկրներին զենքի մատակարարման և ֆինանսական աջակցության խնդրանքով։

Իսրայելի պաշտպանության նախարարության ղեկավար Յոավ Գալանտը հայտարարել է, որ իսրայելցի զինվորականները պատրաստվում են իրականացնել Գազայի հատվածում գործողության ցամաքային փուլը։

kotayk

Լրահոս