28 Մարտի, 2023

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին խորհրդարանում լսումների ժամանակ Ադրբեջանին կոչ է արել վերաբացել Լաչինի միջանցքը և ազատ արձակել հայ ռազմագերիներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կանադայի խորհրդարանում կայացած քննարկման ժամանակ պատգամավոր Ջին Յիփը ներկայացրել է Կանադայի հայ համայնքի մտահոգությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ:

Պատգամավորը հիշեցրել է, որ Լաչինի միջանցքն արդեն ավելի քան 100 օր է՝ արգելափակված է, ինչը հանգեցրել է մարդասիրական ճգնաժամի:

 

kotayk

Լրահոս