18 Հոկտեմբերի, 2023

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ․

«Մենք նախագահ Մակրոնի հետ կենտրոնացել ենք Ուկրաինայի հակաօդային պաշտպանության, հեռահար և ռազմածովային կարողությունների ամրապնդման հետագա քայլերի վրա»,-հայտնել է Զելենսկին՝ տելեգրամյան իր ալիքում:

Կողմերը քննարկել են նաև Սևծովյան հացահատիկային միջանցքը և դրա պաշտպանության ուղիները:

«Մերձավոր Արևելքի վերաբերյալ մենք նշել ենք, որ քաղաքացիական բնակչությունը պետք է պաշտպանված լինի, և որ տարածաշրջանում հետագա էսկալացիան անընդունելի է», – հավելել է Զելենսկին:

kotayk

Լրահոս