15 Նոյեմբերի, 2023

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստ է ստորագրել Ներկայացուցիչների պալատի կողմից հաստատված կառավարության ֆինանսավորման օրինագիծը, որը լրացուցիչ օգնություն չի նախատեսում Իսրայելին կամ Ուկրաինային, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան պաշտոնյային։

«Եթե Սենատը հաստատի օրինագիծը, նախագահը կստորագրի բանաձևը»,- ասել է նա։

Մի քանի ժամ առաջ Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրինագիծ, որը կոչված է կանխելու փակումը։ Այժմ Սենատը պետք է այն հաստատի մինչև ուրբաթ: Երկփուլ պլանը երկարաձգում է ֆինանսավորումն այնպիսի առաջնահերթությունների համար, ինչպիսիք են պաշտպանությունը, վետերանների աջակցությունը և բնակարանաշինությունը մինչև հունվարի 19-ը:

Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին նոյեմբերի 8-ին ասել է, որ ԱՄՆ-ը ռուսական հատուկ գործողության սկզբից ի վեր ծախսել է Ուկրաինային աջակցելու համար հատկացված բոլոր միջոցների 96%-ը։  Նրա խոսքով՝ Պենտագոնին մնացել է ընդամենը մոտ 1,1 միլիարդ դոլար, և դրանք նախատեսված են ԱՄՆ բանակի պահեստներում զենքերը փոխարինելու համար։

kotayk

Լրահոս