24 Նոյեմբերի, 2023

Գերիների խնդիրը կառավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում է, այս մասին ուղիղ եթերում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ քաղաքցիների հարցերին ուղիղ տեսակապով պատասխանելու ժամանակ։

Նա նշեց, որ հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել ու հայտնում ճկունություն ցուցաբերել այս հարցում, աշխատել Ադրբեջանի հետ, որպեսզի գերիները վերադառնան։

«Բանակցությունները մի ուղղությունն են, ընդ որում, մենք պատրաստակամություն ենք հայտնել, որ Հայաստանում դատապարտված ադրբեջանցի անձանց փոխանակենք մեր գերիների հետ բոլորը բոլորի դիամց սկզբունքով՝ հարցին տալով բացառապես հումանիտար բնույթ», – ասաց Փաշինյանը։

Աշխատանքը գերիների վերադարձի հարցով շարունակվում է. երկրորդ ուղղությունը իրավական ուղղությունն է։ Հայաստանը դիմել է ՄԻԵԴ, իրավական այլ ատյաններ։

«Այդ աշխատանքը բավարար համարվել չի կարող, քանի դեռ մեր գերեվարված եղբայրները չեն վերադարձել Հայաստան, մենք այդ ուղղությամբ շարունակելու ենք բոլոր ջանքերը գործադրել։ Ես դժգոհ եմ, որ չենք կարողանում մինչև այս պահը արդյունքներ  արձանագրել, բայց դա մեզ չպետք է հուսահատեցնի», – ընդգծեց Փաշինյանը։

Նա ներողություն խնդրեց գերիներից, նրանց հարազատներից, որ մինչև այս պահը ոչ մի հաջողություն չկա։

kotayk

Լրահոս