27 Հոկտեմբերի, 2023

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը կրկնել է, որ Թուրքիան ՀԱՄԱՍ-ը չի ճանաչում որպես ահաբեկչական կազմակերպություն։

«Անկարան ՀԱՄԱՍ-ին դիտարկում է որպես քաղաքական կուսակցություն։ Սակայն դա ամենևին չի նշանակում, որ Թուրքիան հավանություն է տալիս խաղաղ բնակիչների սպանությանը»,- ասել է Ֆիդանը։

Նա նաև հայտարարել է, որ Իսրայելը խախտում է միջազգային իրավունքը, և որ Անկարան չի կարող լռել՝ տեսնելով այդ ճնշումը․
«Անհրաժեշտ է ապահովել մարդասիրական օգնությունը դեպւԳազա։ Թուրքիան ցանկանում է, որ Իսրայելը լսի մեր խաղաղության կոչը»։

kotayk

Լրահոս