24 Նոյեմբերի, 2023

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Իլհամ Ալիևի հրավերով այսօր մեկնել է Բաքու։ Այս մասին հաղորդում է Վրաստանի վարչապետի գրասենյակը։

Նշվում է, որ Ղարիբաշվիլին այսր որպես պատվավոր հյուր կմասնակցի  Բաքվում կայանալիք SPECA-ի (Միավորված ազգերի կազմակերպության Կենտրոնական Ասիայի տնտեսությունների հատուկ ծրագիր) 25-ամյակին նվիրված տնտեսական համաժողովին։ Նա նաև ելույթ կունենա համաժողովի շրջանակներում նախատեսված պետությունների ղեկավարների գագաթնաժողովում։ Բացի այդ, Վրաստանի վարչապետը կհանդիպի նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Համաժողովի շրջանակներում Բաքու են ժամանել նաև Տաջիկստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ուզբեկստանի նախագահները։

kotayk

Լրահոս