30 Հոկտեմբերի, 2023

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այլևս չի լինի Արևմուտքի գլխավոր աստղը: Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ հետախուզության նախկին աշխատակից Սքոթ Ռիտերը՝ լրագրող Գարլանդ Նիքսոնին տված հարցազրույցում։

«Մենք պետք է հիշենք, որ Զելենսկին դերասան է, ոչ թե առաջնորդ: Երբ հակամարտությունը սկսվեց, նրա համար որոշակի սցենար «գրվեց»: Այս կերպարում ոչ մի օրիգինալ բան չկար», – ասաց Ռիտերը:

Նրա կարծիքով՝ Արեւմուտքը սկսում է մոռանալ Ուկրաինայի նախագահի մասին։

«Զելենսկին հերոս չէ, այլ վախկոտ: Բոլորը հոգնել են այս շոուն դիտելուց: Նրան կա՛մ կսպանեն, կա՛մ կփոխարինեն»,- եզրափակել է Ռիթերը:

kotayk

Լրահոս