23 Հունիսի, 2022
A1News.am-Երեկ հունիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 37-ամյա Միշա Պ.-ն իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ջրատարում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար, տուժածներ չկան:

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 16 փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Դեպքի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ավտոմեքենան դուրս բերելու համար վարորդ Միշա Պ.-ն օգտագործել է հատուկ տեխնիկա:

Լրահոս