Բացի շախմատի հավաքականի արծաթե մեդալից, շախմատիստ Ռոբերտ Հովհաննիսյանը նվաճել է նաև իր «անձնական» արծաթե մեդալը։
Հայաստանի հավաքականի շախմատիստ Ռոբերտ Հովհաննիսյանը մյուս շախմատիստների հետ մոտեցել է «Զվարթնոց» օդանավակայանում իրենց թիմին դիմավորող ՀՀ շախմատի ֆեդերացիայի պատվիրակությանը ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։
Գրկախառնվելուց հետո շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը, տեսնելով Ռոբերտի վզին գցած մեկ արծաթե մեդալը, հարցրել է, թե նրա երկրորդ մեդալը որտե՞ղ է։
«Երկրորդը բագաժում եմ պահել», – ասաց Ռոբերտը, ինչը ծիծաղեցրեց նախագահ Սերժ Սարգսյանին։
Բացի շախմատի հավաքականի արծաթե մեդալից, շախմատիստ Ռոբերտ Հովհաննիսյանը նվաճել է նաև իր «անձնական» արծաթե մեդալը․ Հովհաննիսյանը երկրորդ տեղն է գրավել չորրորդ տախտակ խաղացող շախմատիստների միջև։