ԵԽԽՎ Բյուրոյի և Մշտական հանձնաժողովի գործունեության առաջընթացի վերաբերյալ ս.թ. հոկտեմբերի 10-ի զեկույցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության պատվիրակության մշտական անդամ Արմեն Գևորգյանի pace.coe.int կայքում հրապարակված ելույթը Հարգելի’ նախագահ, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի համատեքստում ցանկանում եմ կատարել հետևյալ հարցադրումները.
1.Մեր կազմակերպությունը նախընտրել է սահմանափակվել անորոշ և անհասցե հայտարարություններով, որոնք հավասարության նշաններ են դնում այս հակամարտության կողմերի միջև։ Ուստի կցանկանայի իմանալ` ո՞րն է մեր կազմակերպության հստակ և միանշանակ դիրքորոշումը. արդյո՞ք Ադրբեջանն ագրեսոր պետություն է և արդյո՞ք նա պետք է զորքերը դուրս բերի Հայաստանի օկուպացված ինքնիշխան տարածքներից։ Կարդացեք նաև Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահին Հայաստանի իշխանությունն իրավունք չունի Արցախի ժողովրդի պաշտպանությունից հրաժարվել. «Զարթոնք» Սահմանազատման պրոցեսում հաջողելու համար մեզ պետք է ուժեղ բանակի, ուժեղ դիվանագիտության եւ պետականամետ մասնագետների միավորում. Շահեն Շահինյան. «Հայաստանի Հանրապետություն
2.Լեռնային Ղարաբաղի առաջ շարժվելու երկու ճանապարհ կա, և դրանցից միայն մեկն է, կարծում եմ, որ Եվրոպայի խորհուրդը պետք է խրախուսի և հավանության արժանացնի. այն է հարգանքը մարդկանց ինքնորոշման իրավունքի նկատմամբ։ Մյուս այլընտրանքն Ադրբեջանի իշխանությունների կողմից հայերին իրենց պատմական հայրենիքում աստիճանաբար ոչնչացնելն ու արմատախիլ անելը լուռ արտոնելն է, ինչպես դա արվեց Նախիջևանում։ Ո՞րն է Եվրոպայի խորհրդի նախընտրելի ընտրությունը:
Ճի՞շտ եմ հասկանում, որ մեր կազմակերպությունում մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության հարցերը կրում են ազգային որոշ պատվիրակությունների լոբբինգի և ռեսուրսների որոշիչ ազդեցությունը։
5.Արդյոք կա՞ ըմբռնում, որ Ադրբեջանի նախագահի «Վերականգնելու ենք Ղարաբաղը և Զանգեզուրը» կարգախոսը աղետի հստակ բաղադրատոմս է։ Դա միջազգային իրավունքի հիմնարար նորմերի կոպիտ ոտնահարում է, երկրորդ կոպիտ անհարգալից վերաբերմունք խաղաղ գործընթացում ընդգրկված միջազգային գործընկերների նկատմամբ, և երրորդ բացահայտ կոչ է ի զեն ուղղված Հարավային Կովկասի քաղաքական քարտեզը նոր Թյուրքական աշխարհը թյուրքական նկրտումներին համապատասխան վերագծելուն. Հայաստանի ինքնիշխան տարածքների հաշվին։
Zham.am