Գործարքը տեղի է ունեցել 2022 թ-ի ամռանը։ Սուրեն Պապիկյանը կնոջ Արմինե Մուրադյանի հետ նոր բնակարան է գնել, որը դեռ չի հանձնվել շահագործման։
Նորակառույց շենքը գտնվում է Արշակունյաց պողոտա 18/4 հասցեում նոր ձևավորվող «Բյուրեղ» բնակելի թաղամասում։ Շենքն ամբողջությամբ կառուցված է, ընթանում են երեսպատման և ներքին հարդարման աշխատանքներ։
Կադաստրի կոմիտեից ստացված տվյալների համաձայն, Սուրեն Պապիկյանի և Արմինե Մուրադյանի անունով, բնակելի համալիրում (Դ մասնաշենքում) «կառուցվող շենքում բնակարան ձեռք բերելու իրավունքը» գրանցվել է 2022 թ.-ի ամռանը հուլիսի 27-ին։
«Հետք»-ին այլ աղբյուրից հաջողվեց պարզել, որ նորակառույց շենքում գտնվող բնակարանը 165 քառակուսի մետր է, իսկ գործարքի գինը կազմել է 69 միլիոն դրամ։ Այս գումարը բնակարանը ձեռքբերելու ամսվա դրությամբ Կենտրոնական բանկի սահմանած տարադրամի միջին փոխարժեքով կազմում է 168 հազար ԱՄՆ դոլար (1 ԱՄՆ դոլարը 410 դրամ): Այսինքն 1 քմ-ի արժեքը հուլիսի 27-ի դրությամբ կազմել է 1019 դոլար։
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։