Գրել էինք, որ 2018 թվականի հունիսի 28-ին գողություն էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ հունիսի 27-ի կեսգիշերից մինչև հունիսի 28-ի առավոտյան 10:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք ներս են մտել Բյուրական գյուղի տներից մեկը և այնտեղից կատարել գողություն:
Գողը կամ գողերը այնտեղից տարել են անտիկվար դաշույններ, սրեր, սիգարներ և այլ իրեր: Ֆոտոլրագրողի տեղեկություններով գողը կամ գողերը տուն են մտել առաջին հարկի ճաղավանդակը կոտրելու և պատուհանը բացելու միջոցով:
Նշված տունը պատկանում է Հայաստանի քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին, սակայն սեփականության վկայականով այն գրանցված է նրա որդու Նարեկ Հովսեփյանի անվամբ: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով (Գողությունը, որը կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով): Այս գործը կասցվեց: Ըստ էության ենթադրյալ հանցագործները հասկանալով, որ մնում են անպատիժ, կրկին գործի անցան:
armlur.am