4 Մայիսի, 2022

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ԱԺ-ում ելույթի ժամանակ անդրադարձել է «Հոկտեմբերի 27»-ի և «Մարտի 1»-ի քրեական գործերին։

«Իմ որոշմամբ վերաբացվել է այդ քրեական գործով նախաքննությունը: Քրեական գործով մեծ անելիք կա ինչպես քննչական գործողությունների, այնպես էլ օպերատիվ-հետախուզական միջոցառումների առումով: Վստահորեն կարող եմ ասել, որ դատախազական ներգործության բոլոր միջոցներն անհրաժեշտ պահին կիրառվել և կիրառվում են այդ քերական գործով մեղավոր անձանց պատասխանատվության հարցը լուծելու համար»,-նշել է Դավթյանը:

Դատախազի խոսքով «Մարտի 1»-ի քրեական գործը ունի հանրային հետաքրքրություն 2 ուղղությամբ։

«Մեկը դատարանում գտնվող սահմանադրական կարգը տապալելու հոդվածով մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական գործն է, մյուսը նախաքննության փուլում գտնվող քրեական գործի այլ հանգամանքների, այդ թվում նաև սպանությունների բացահայտումը»,-ասել է Արթուր Դավթյանը:

 

Լրահոս