11 Մարտի, 2023

Գևորգ Սիմոնյանի փաստաբան Էմիլ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է․

«Չկա որևէ փաստական տվյալ։ Դեռ պետք է հասկանալ, թե ինչ պետք է աներ, որ չի արել, ու այդ գրածները, թե իբր պարտականություններ է ունեցել, որոնց արդյունքում է տեղի ունեցել, ապա պետք է նշեմ, որ Գևորգ Սիմոնյանի համար նման պարտականություններ սահմանված չեն եղել։ Գևորգ Սիմոնյանի առնչությունն իրեն մեղսագրվող արարքին հիմնավորող փաստական տվյալ գործում չկա։ Մեղադրանքում տեղ գտած ձևակերպումները իրականությանը չեն համապատասխանում, ինչպես նաև չեն բխում գործի նյութերից»։

Ինչպես արդեն հայտնել ենք, մի քանի ժամով հետաձգվել է Գևորգ Սիմոնյանին կալանավորելու միջնորդության քննությունը։

 

Լրահոս