Սիմֆերոպոլի շրջանային դատարանը կալանավորել է Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի քրեական գործով հինգ մեղադրյալի, «Ինտերֆաքս»-ին հաստատել են դատարանի մամուլի ծառայությունից։
«Նրանք բոլորը գտնվում են կասկածյալի կարգավիճակում, բոլորի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը մինչև դեկտեմբերի 8-ը», – ասել է գործակալության զրուցակիցը։
Խոսքը Արտեմ Ազատյանի, Գեորգի Ազատյանի, Ռոման Սոլոմկոյի, Վլադիմիր Զլոբի և Արթուր Տերչանյանի մասին է։
Այնուհետեւ գործով երկու ամբաստանյալների փաստաբաններն «Ինտերֆաքս»-ին հաստատել են իրենց պաշտպանյալի խափանման միջոցի ընտրության փաստը հրաժարվելով գործի այլ մանրամասներ մեկնաբանելուց։
8