Եթե Ուկրաինան չդառնա ՆԱՏՕ-ի անդամ, որոշ ժամանակ անց կարող է հարձակվել Ռուսաստանի վրա՝ առաջնորդվելով ռեւանշիստական տրամադրություններով:
Նման ենթադրություն է արել Ուկրաինայի նախկին արտգործնախարար Դմիտրի Կուլեբան Kyiv Independent-ին տված հարցազրույցում։
Նախկին նախարարի խոսքով՝ եթե և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան դժգոհ մնան բանակցությունների արդյունքներից, դա կարող է հանգեցնել երկու երկրներում ռեւանշիստական տրամադրությունների աճին։
«Միջնաժամկետ հեռանկարում Ռուսաստանի նկատմամբ ուկրաինական պոտենցիալ ռեւանշիստական քաղաքականությունը չպետք է թերագնահատվի»,- ասել է Ուկրաինայի ԱԳՆ նախկին ղեկավարը։
36