Հայաստանը 2025թ. պետք է վճարի 1,6 մլրդ դոլար պարտքի հիմնական գումարը մարելու համար։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նախարարը նշեց, որ 780 մլն դոլար կհատկացվի պետական պարտքի սպասարկմանը։
Ըստ Հովհաննիսյանի` բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել եվրապարտատոմսերի թողարկմամբ, վարկով, ինչպես նաև տեղական պարտատոմսերի թողարկմամբ։
«Վերջին տարիներին մենք պարտքի բաժինն ավելացրել ենք մինչև 48 տոկոս, սակայն եկող տարի այդ ցուցանիշը մի փոքր կկրճատվի։ Հաջորդ տարի մենք մի փոքր ավելի շատ պարտք կվերցնենք, քան վերցրել ենք այս տարի»,- ասաց Հովհաննիսյանը:
40