Նիստը տեղի է ունեցել գիշերը, որոշումը հրապարակել են առավոտյան 10-ին։
Նշենք, Մեդլայնի տնօրեն Բաբկեն Շահումյանի դեմ ցուցմունք է տվել 8 հոգի իր իսկ ղեկավարած հիվանդանոցի աշխատակիցները։ Կալանքի որոշման հիմք են հանդիսացել վկաների վրա հավանական ճնշումները
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մարտի 10-ին ձերբակալվել են Երևանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանը, «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության տնօրեն Բաբկեն Շահումյանը, ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչ Լ. Ե.-ն ու ևս 8 անձ:
Ձերբակալվածները բացի երեք հոգուց, ազատ էին աձակվել։ Նրանք են Երևանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանը, «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության տնօրեն Բաբկեն Շահումյանը և «Մեդլայն կլինիկ»-ի ևս մեկ բժիշկ: