14 Փետրվարի, 2022
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ։
Կարգապահական վարույթ հարուցելու միջնորդություն է ներկայացրել Սիսիանի նախկին համայնքապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի պաշտպանը։Ըստ միջնորդության՝ դատավորն Արթուր Սարգսյանին կալանավորել է, չծանուցելով պաշտպանության կողմին, առանց մեղադրյալին եւ պաշտպաններին լսելու։ Ըստ պաշտանների՝ դատավորը կայացրել է ակնհայտ ապօրինի դատական ակտ։
Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016 թվականի հոկտեմբերի 7-ից զբաղեցնելով ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող գործադիր մարմնի, համայնքապետարանում կազմակերպական-տնօրինչական եւ վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, շահադիտական եւ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որի հետեւանքով Սիսիան համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, ինչպես նաեւ շահադիտական նպատակով եւ անձնական այլ դրդումներով կեղծել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ աշխատանքների կատարված լինելու հանգամանքը փաստող կատարողական ակտը:

 

kotayk

Լրահոս