25 Հունվարի, 2024

Ինչպես հայտնի է, հունվարի 22-ին վարչական դատարանը բավարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ  Մուրադ Փափազյանի և ՀՅԴ Հոլանդիայի Հայ դատի գրասենյակի պատասխանատու Մասիս Աբրահամյանի դատական հայցերն ընդդեմ ՀՀ ԱԱԾ-ի՝  պարտավորեցնելով ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը Մուրադ Փափազյանի և Մասիս Աբրահամյանի վերաբերյալ տվյալները հանել ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկարցիների տվյալների բանկից։

Ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանն ու իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն այսօր մամուլի ասուլիսով են հանդես եկել՝ անդրադառնալով վերոնշյալին:

«Բարձր եմ գնահատում դատարանի որոշումը։ Հույս ունեմ, որ այս գործով վեճը շարունակելու առիթ չի լինի, թեպետ հասկանում եմ, որ ԱԱԾ-ն կդիմի վերաքննիչ դատարան։ Բայց նաև հույս ունեմ, որ ԱԱԾ-ն խորապես ծանոթանալուց հետո կփորձի լուծումներ գտնել նման իրավիճակների համար։ Շատ կարևորելով որոշումը, տեսնում ենք զարգացման հնարավորություն, որ հատկապես կասկածի տակ չդրվի այն մարդկանց Հայաստան վերադառնալու իրավունքը, ում համար Հայաստանը հայրենիք է»,-ասել է Ռուբեն Մելիքյանը

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/1c9ce455432b144f69b13a0f90972679

 

 

kotayk

Լրահոս