6 Ապրիլի, 2023

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի վերաբերյալ իրականացվող քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է։ Այս մասին հայտնել է փաստաբան Երեմ Սարգսյանը։

«Քանի որ արդեն իսկ լուրեր են տարածվել, որ Արցախի հերոս, պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի վերաբերյալ իրականացվող քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, ուստի հաստատում եմ այդ տեղեկությունը։

Սակայն ցանկանում եմ ընդգծել, որ նախաքննությունը չի ավարտվել այն պատճառով, որ քրեական վարույթով լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու համար անհրաժեշտ բոլոր ապացուցողական և քննչական գործողություններն ավարտվել են, այլև՝ որ այդպես հարմար է գտել մեղադրանքի կողմը»,- գրել է փաստաբանը։

Հիշեցնենք՝ օգոստոսի 30-ին Միքայել Արզումանյանը ձերբակալվել էր Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու մեղադրանքով։

kotayk

Լրահոս