28 Ապրիլի, 2022

Ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատարանը կալանք է դրել ԴԱՀԿ նախկին պետ, նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի, նրա կնոջ, դստեր գույքի վրա բավարարելով դատախազության միջնորդությունը:

Դատախազությունն ուսումնասիրել է Պողոսյանի, նրա կնոջ Կարինե Մխիթարյանի, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված անձանց գույքի օրինականությունը:

Նրանք հրավիրվել են դատախազություն ծանոթանալու ուսումնասիրության արդյունքներին ու ներկայացնելու իրենց դիրքորոշումը։ Թե խոսքը մասնավորապես որ գույքի մասին է, դատախազությունը չի մանրամասնում։

Միհրան Պողոսյանն այլ գործով մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով: Նա ՌԴ-ում է:

Լրահոս