Լրահոս
-
Ինչու՞ են Ռուսաստանում սկսել ակտիվ բողոքել միգրանտների դեմ․ ՌԴ ՔԿ-ն 7 անգամ ավելի շատ դիմում է ստացել
-
Հրանտ Մարգարյանի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ 7 անձ բացատրություն է տվել
-
Նոր Խարբերդում հայտնաբերվել է գաղտնի լաբորատորիա, որտեղ թմրամիջոցների մեջ օգտագործվող նյութեր են պատրաստել
-
Ավտովթար է տեղի ունեցել Երևանում․ մեքենաները ճակատ ճակատի են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
-
Ծամել եմ, դրել ձեր բերանը․․․ դուք կարդալ չեք սիրում, ձեր գործը հերիք չի` չեք արել, մի հատ էլ ուրիշի արած գործն եք ալարել նորմալ նայեք․ Հայկ Սարգսյանը՝ ՔՊ-ական գործընկերներին
-
Գլխավոր դատախազն ու ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր (տեսանյութ)
-
Սրբուհի Գալյանն Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել է ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները
-
Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ դիմեց մանիպուլյացիաների՝ փորձելով ՀՀ-ի ազգային շահերը վերաիմաստավորելու քողի տակ արդարացնել իր պարտվողական մոտեցումը. Օսկանյան
-
Մինչև կտրում էինք որդուս ծննդյան տորթը, մեր տնից տարան բոլոր ոսկիները. Արուսյա Կավկազ
-
Հայտնի է Արման Ծառուկյանի մրցակցի անունը և մենամարտի օրը
-
«Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ «Կենտրոն» ՀԸ-ում մեկնարկում է «Հաղթանակի ժամանակը» խորագրով հաղորդաշարը՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին
-
Մերձավանում սպանվածը 30 տարեկան էր, նոր էր նշանադրվել. մանրամասներ
-
Փաշինյանը պատժել է Մարուքյանին` կնոջ միջոցով. ազատել է աշխատանքից. «Ժողովուրդ»
-
ՔՊ-ն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Փաշինյանի ակնարկը ցնցել է ՔՊ-ականներին․ «Իրավունք»
-
Աթեիստին ինչո՞ւ է տարել կրոնական ժողովի․ «Հրապարակ»
-
Ալեն Սիմոնյանը «12 հոգով» ինքն իրեն գործուղել է Եվրոպա՝ պետբյուջեի հաշվին. «Ժողովուրդ»
-
Որքան է արժեցել «Մարիոթի» սրահի վարձակալությունը Աղազարյանի վրա. «Իրավունք»
-
Մելիքբեկյանը ստեց. հունվարին հավաքականը մարզիչ չունեցավ. «Ժողովուրդ»
-
Հարցում Թուրքիայում ՝ «20 հատ հայի գլուխ կկտրեմ»
-
Հայաստանն ու Ֆրանսիան պաշտպանական համագործակցության հարցեր են քննարկել
-
«Սոնա Մնացականյանի գործով դատական գործընթացը ձգձգում են, որ վաղեմության ժամկետն անցնի»․ Վրթանեսյան
-
Լևոն Քոչարյանի գործով դատախազը բարձր պաշտոն է ստացել ՆԳՆ-ում
-
Վանաձորում «Ծիրան մարկետ»-ին պատկանող հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
-
Ոսկե գնդակի մրցանակաբաշխությունը լիովին վարկաբեկել է իրեն․ Ռոնալդու
-
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը փորձում ազատվել Մեղրիից. Բենիամին Մաթևոսյան
-
Ժաննա Անդրեասյանը գործարար կանանց հետ է հանդիպել՝ «Մադամ» միությունից
-
Աբովյանում դանակահարության հետևանքով հիվանդանոց տեղափոխված 3 վիրավորներից 1-ը մահացել է
-
Աշտարակ քաղաքում «Nissan Pathfinder»-ը բախվել է կայանված «Lada»-ին և կողաշրջվել՝ փակելով ճանապարհը
-
Գայի պողոտայում հրդեհ է բռնկվել «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում
-
Կադաստրի կոմիտեի ղեկավարը գործուղվում է Իրան
Կառավարության մշակած օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է ներդնել քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ երեք փուլով․
1․ 2023 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր պետք է ներկայացնեն
ա. 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ պետական ծառայության, համայնքային ծառայության և (կամ) հանրային պաշտոններ զբաղեցնողները,
բ. 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ նոտար հանդիսացող ռեզի-դենտ ֆիզիկական անձինք անձնական եկամուտների մասով,
գ. ՀՀ քաղաքացիները, որոնք 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսանում են 2022 թվականի արդյունքներով մեկ միլիարդ դրամ և ավել համա-խառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպության բաժնետեր փայտեր, անդամ,
դ. ՀՀ քաղաքացիները, որոնք «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրական շահառու են համարվում,
ե. ՀՀ քաղաքացիները, որոնք 2023 թվականի ընթացքում ստացել են 20 միլիոն դրամի չափով կամ ավելի փոխառություն,
զ. ՀՀ քաղաքացիները, որոնք 2023 թվականի ընթացքում փաստացի օգտվել են եկամտային հարկի վերադարձման համակարգից,
է. ՀՀ քաղաքացիները, որոնք 2023 թվականի ընթացքում եկամուտներ են ստացել ՀՀ-ից դուրս գտնվող աղբյուրներից։
2․ 2024 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր պետք է ներկայացնեն նաև
ա. 2024 թվականի ընթացքում վարձու աշխատող համարված ՀՀ քաղաքացիները,
բ. 2024 թվականի ընթացքում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած ՀՀ քաղաքացիները։
3․ 2025 թվականի հաշվետու տարվա և դրան հաջորդող տարիների համար ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ բոլոր քաղաքացիները:
Առաջարկվող կարգավորումը խնդրահարույց է հետևյալ ամփոփ հիմնավորումներով․
1․ Ակնհայտ է, որ եթե հայտարարագրման ենթակա քաղաքացին ունի ստվերային (չգրանցված) եկամուտներ, որոնք արտացոլված չեն եկամտահարկի միասնական անձնավորված համակարգում, ապա նա այդ եկամուտները չի ներառելու նաև իր տարեկան հայտարարագրում։
2․ Անօրինական եկամուտների հայտնաբերումը և օրենքով սահմանված պատասխանատվության կիրառումը այսպես, թե այնպես մնալու է հարկային մարմինների հսկողության և վերահսկողության ներքո։ Եկամուտների տարեկան հայտարարագրումը ստվերի կրճատման տեսանկյունից էական ազդեցություն չի կարող ունենալ, եթե զուգահեռաբար չի գործում ծախսերի ամբողջական հաշվառման համակարգը։
3․ Նախագծով նախատեսված է, որ հարկային մարմինն իր տեղեկատվական բազայում առկա տվյալների հիման վրա ինքնաշխատ եղանակով նախալրացնելու է ֆիզիկական անձանց հայտարարագրերի նախագծերը, որոնք կարող են հաստատվել կամ լրամշակվել հայտարարագրման ենթակա քաղաքացու կողմից։ Այսինքն եկամտահարկի միասնական անձնավորված համակարգում արտացոլված եկամուտների մասին ամբողջական տեղեկատվությունը արդեն իսկ տիրապետում են հարկային մարմինները ողջ ծավալով։ Հետևաբար նույն տեղեկատվությունը եկամուտների տարեկան հայտարարագրի ձևով հարկային մարմիններին նորից ներկայացնելը դառնում է ավելորդ վարչարարություն և անիմաստ պարտավորություն քաղաքացիների համար։ Ընդ որում էլեկտրոնային եղանակով այս հայտարարագրերի ներկայացման գործընթացը էական և օբյեկտիվ դժվարություններ է առաջացնելու քաղաքացիների լայն շրջանակների համար, հատկապես տարեցներ, ինտերնետային հասանելիություն չունեցող քաղաքացիներ, գրագիտության ցածր մակարդակ ունեցող քաղաքացիներ և այլն։
4․ Հայտարարաիրը հարկային մարմիններ սահմանված ժամկետում չներկայացնելն առաջացնում է տուգանք` նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով: Փաստորեն քաղաքացին նորից դառնում է «տուգանքի մատերիալ» անիմաստ և ավելորդ պարտավորությունը չկատարելու կամ ժամկետանց կատարելու համար։
5․ Որպես հայտարարագրման խթանիչ կարգավորում նախագծով առաջարկվում է, որ հարկային տարվա ընթացքում ֆիզիկական անձի սոցիալական ծախսերը եկամտային հարկի գումարից փոխհատուցվում (վերադարձվում) են կառավարության սահմանած կարգով։ Սոցիալական ծախսեր են համարվելու հար-կային տարվա ընթացքում ֆիզիկական անձի իր և իր ընտանիքի անդամների համար օրենքով սահմանված հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված առողջապահության, կրթության և բնակարանային ապահովության գծով ծախսերը: Ի դեպ, սոցիալական ծախսերի վերադարձից չեն կարողանալու օգտվել այն հայտա-րարատուները, ովքեր տարվա ընթացքում եկամտային հարկ չեն վճարել, ինչպես նաև հիպոթեքային վարկի տոկոսների վճարման համար եկամտային հարկի վերադարձման համակարգից օգտված ֆիզիկական անձինք:
Այս կարգավորումը խնդրահարույց է սահմանադրական կարգավորումների տեսանկյունից, ըստ որի քաղաքացիների իրավունքներ և պարտավորություններ սահմանող նորմերը պետք է սահմանվեն օրենքով։ Իսկ նախագծով կառավարությանն են վերապահվում սոցիալական ծախսերի տեսակների առանձին ուղղությունների, ընտանիքի անդամների շրջանակի և փոխհատուցման առավելագույն չափերի սահմանումն ու փոփոխությունները։ Օրենքով չսահմանվելու դեպքում կառավարությունն ունենում է անսահման հայեցողություն և կարող է կատարել իրավիճակից բխող փոփոխություններ, օրինակ եկամտահարկի վերադարձի առավելագույն չափերի էական նվազեցումներ։
6․ Համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման արդյունքում հեղինակներն ակնկալում են ունենալ եկամուտների անձնավորված հաշվառման համապարփակ համակարգ, որով հնարավոր կլինի ճշտության ավելի բարձր աստիճանով տեղորոշել ոլորտային քաղաքականությունների իրական շահառուներին դրանով իսկ բարձրացնելով հասցեականությունն ու արդյունավետությունը: Այս նպատակը ևս չունի գործնականում իրացման առարկայական ներուժ, քանի որ եկամուտների անձնավորված հաշվառման միասնական համակարգում չարտացոլված անօրինական եկամուտները, բնականաբար, հայտարարատուի կողմից չեն ներառվելու նաև իր եկամուտների տարեկան հայտարարագրում։
Այսպիսով, քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման թաքնված և հիմնական նպատակը դառնում է ՀՀ-ից դուրս գտնվող աղբյուրներից դրամական փոխանցումներ ստացող քաղաքացիների այդ եկամուտների ամբողջական հաշվառումն ու հարկումը։
Մնացած հայտարարվող նպատակադրումներն առավելապես ականջահաճո, կեղծ փաթեթավորումներ են, որոնք գործնականում որևէ էական խնդիր չեն լուծելու ի սկզբանե դրված նպատակի առումով։
Թադևոս Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից