Լրահոս
-
Ինչու՞ են Ռուսաստանում սկսել ակտիվ բողոքել միգրանտների դեմ․ ՌԴ ՔԿ-ն 7 անգամ ավելի շատ դիմում է ստացել
-
Հրանտ Մարգարյանի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ 7 անձ բացատրություն է տվել
-
Նոր Խարբերդում հայտնաբերվել է գաղտնի լաբորատորիա, որտեղ թմրամիջոցների մեջ օգտագործվող նյութեր են պատրաստել
-
Ավտովթար է տեղի ունեցել Երևանում․ մեքենաները ճակատ ճակատի են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
-
Ծամել եմ, դրել ձեր բերանը․․․ դուք կարդալ չեք սիրում, ձեր գործը հերիք չի` չեք արել, մի հատ էլ ուրիշի արած գործն եք ալարել նորմալ նայեք․ Հայկ Սարգսյանը՝ ՔՊ-ական գործընկերներին
-
Գլխավոր դատախազն ու ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր (տեսանյութ)
-
Սրբուհի Գալյանն Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել է ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները
-
Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ դիմեց մանիպուլյացիաների՝ փորձելով ՀՀ-ի ազգային շահերը վերաիմաստավորելու քողի տակ արդարացնել իր պարտվողական մոտեցումը. Օսկանյան
-
Մինչև կտրում էինք որդուս ծննդյան տորթը, մեր տնից տարան բոլոր ոսկիները. Արուսյա Կավկազ
-
Հայտնի է Արման Ծառուկյանի մրցակցի անունը և մենամարտի օրը
-
«Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ «Կենտրոն» ՀԸ-ում մեկնարկում է «Հաղթանակի ժամանակը» խորագրով հաղորդաշարը՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին
-
Մերձավանում սպանվածը 30 տարեկան էր, նոր էր նշանադրվել. մանրամասներ
-
Փաշինյանը պատժել է Մարուքյանին` կնոջ միջոցով. ազատել է աշխատանքից. «Ժողովուրդ»
-
ՔՊ-ն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Փաշինյանի ակնարկը ցնցել է ՔՊ-ականներին․ «Իրավունք»
-
Աթեիստին ինչո՞ւ է տարել կրոնական ժողովի․ «Հրապարակ»
-
Ալեն Սիմոնյանը «12 հոգով» ինքն իրեն գործուղել է Եվրոպա՝ պետբյուջեի հաշվին. «Ժողովուրդ»
-
Որքան է արժեցել «Մարիոթի» սրահի վարձակալությունը Աղազարյանի վրա. «Իրավունք»
-
Մելիքբեկյանը ստեց. հունվարին հավաքականը մարզիչ չունեցավ. «Ժողովուրդ»
-
Հարցում Թուրքիայում ՝ «20 հատ հայի գլուխ կկտրեմ»
-
Հայաստանն ու Ֆրանսիան պաշտպանական համագործակցության հարցեր են քննարկել
-
«Սոնա Մնացականյանի գործով դատական գործընթացը ձգձգում են, որ վաղեմության ժամկետն անցնի»․ Վրթանեսյան
-
Լևոն Քոչարյանի գործով դատախազը բարձր պաշտոն է ստացել ՆԳՆ-ում
-
Վանաձորում «Ծիրան մարկետ»-ին պատկանող հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
-
Ոսկե գնդակի մրցանակաբաշխությունը լիովին վարկաբեկել է իրեն․ Ռոնալդու
-
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը փորձում ազատվել Մեղրիից. Բենիամին Մաթևոսյան
-
Ժաննա Անդրեասյանը գործարար կանանց հետ է հանդիպել՝ «Մադամ» միությունից
-
Աբովյանում դանակահարության հետևանքով հիվանդանոց տեղափոխված 3 վիրավորներից 1-ը մահացել է
-
Աշտարակ քաղաքում «Nissan Pathfinder»-ը բախվել է կայանված «Lada»-ին և կողաշրջվել՝ փակելով ճանապարհը
-
Գայի պողոտայում հրդեհ է բռնկվել «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում
-
Կադաստրի կոմիտեի ղեկավարը գործուղվում է Իրան
Իրավապահները հրաժարվում են որոնել բանակից անհետացած զինծառայող Վահե Մանուկյանին, դադարեցվել է մարտական դիքրից առևանգված կամ անհետացած զինծառայողի նկատմամբ հայտարարված հետախուզումը, իսկ հիմքը «սարքվել է» քրգործի հարուցման միջոցով:
Վայոց ձորի մարտական դիրքերից առևանգված զինծառայողի անհետանալու փաստի առթիվ շտապել է քրգործ կարկատել սպանության հոդվածով միանգամից ժխտելով գերեվարման վարկածը, ու առանց որոնելու զինծառայող Վահեին Ադրբեջանում պահվող գերիների շարքերում: Մինդեռ 2021թ․ նոյեմբերի 12-ին Վահեի անհետացումը Վայոց ձորի սահմանային դիրքերից գերեվարման դասական օրինակ է, սրա մասին ընտանիքից բացի նաև ծառայակիցներն են պնդել:
Ըստ էության ՀՀ կառավարությունը այդ քայլով Ադրբեջանին լուրջ ժեստ է արել. նոր գերիներ չեն փնտրվելու հակառակորդի մոտ, դրանով երաշխավորվում է նաև Սուրեն Պապիկյանի ռեյտինգը. Այսինքն չի պախարակվելու հայկական սահմանների անվտանգությունը պաշտպանող իշխանությունը, մարդիկ նորից սարսափով չեն պատմի, մի նոր գերու մասին, պարզապես քննություն կտարվի սպանության հոդվածով:
Հիշեցնենք, Վահե Մանուկյանը Գլաձոր համայնքից էր, ծառայակցի խնդրանքով բարձրացել էր քիչ հեռու ուսապարկը վեցնելու համար, ընդ որում քայլել էր կնոջ հետ հեռախոսով խոսելով, բայց բլրից իջնելիս անհետացել էր ճանապարհին աջ թե ձախ ուղղությամբ է իջել, բացահայտել չի հաջողվել:
Ուշադրություն. Հարուցված է քրգործ սպանության հոդվածով, բայց չկա դիակ, հայտնաբերված չեն սպանության հետքեր և առհասարակ ոչ մի տվյալ առկա չէ 33- ամյա պայմանագրային զինծառայող Վահե Մանուկյանի սպանությունը վկայող հանգամանքի մասին:
Այս և մնացած բոլոր հարցերին Վահե Մանուկյանի քրգործով ՔԿ քննիչ Դավիթ Նավասարդյանը Yerevan.Today-ին չտվեց ոչ մի պարզաբանում, գերադասեց պահել իբրև նախաքննական գաղտնիքի շահը, հետևաբար այս պատճառաբանությամբ էլ մինչ օրս Քննչական կոմիտեն քողարկում է գործի քննությունը, ներգրավված չէ ոչ մի կասկածյալ, չկան մեղադրյայլներ ու կասկածելի հանգամանքներում է հոդվածը վերավորկավորվել: Հայտնի չէ արդյոք հետախուզական տարվե՞լ են աշխատանքներ զինծառայողին ՀՀ տարածքում որոնելու և թշնամու կողմից առևանգման կամ գերեվարման վարկածներն ստուգելու ուղղությամբ, փաստացի կոծկվում է ամեն ինչ իրավապահների անգործությունից մինչև քաղաքական շահ հետապնդող ենթադրյալ գործողություն:
Փաստացի Վահե Մանուկյանի անհետանալը մարտական դիրքից թաքցվել էր ի սկզբանե.. Չմոռանանք, առաջինն այդ մասին բարձրաձայեց ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ԱԺ ամբիոնից հարց ուղղելով ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանին, բայց նախարարը պատասխան չուներ: Հետո Yerevan.Today-ը հրապարակեց մանրամասներ դիրքից անհետացած զինծառայողի ընտանիքի միջոցով:
Հիշեցնենք, սա պատերազմից հետո խաղաղության պայմաններում զինվորի անհետացման երկրորդ նույնանման հանելուկային դեպքն էր նույն տարում: Աբսուրդ է ծառայության մեջ գտնվող զինծառայողն առևանգվում կամ անհետանում է ծառայության վայրից ու դրա պատասխանատուն ոչ հրամանատարն է, ոչ էլ բանակը, ավելին զինվորն անհետանում է ու այդ մասին հանցավոր կերպով լռում է պաշտպանության գերատեսչությունը, աղմկում են միայն լրատվամիջոցները, ընդ որում երկու դեպքում էլ ի սկզբանե քրգործն հարուցվում է դասալքության հոդվածով և մեղադրյալ են ճանաչվում ոչ թե նրանց հրամանատարները, այլ հենց անհետացած զինծառայողները:
Ավելի վաղ, Վահե Մանուկյանի անհետացումից ամիսներ առաջ 2021թ․ մայիսին խաղաղության պայմաներում առաջինը բանակից անհետացավ շարքային զինծառայող Նարեկ Մկրտչյանը:
Ուշագրավ է, որ շուրջ 2 տարի վարվող տարվող քննության ընթացքում այնդպես էլ Նարեկի գործով չեն ներգրավվել կասկածյալներ ու այլ մեղադրյալները, միայն անհետացած զինծառոյողին է մեղադրանք առաջադրվել: Նարեկ Մկրտչյանը 19 տարեկան է, անհետացել էր Գեղարքունիքի դիքերից թշնամու զորքի հայկական սուվերեն տարածք ներխուժման մայիսյան օրերին:
Աղբյուրը yerevan.today