6 Ապրիլի, 2022

44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Ջավախյանի մայրն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Աննա Հակոբյանի ապրիլի 7-ին կայանալիք միջոցառմանը: Նա, մասնավորապես, գրել է.

«Որդուս արյունը չի վաճառվում։ Մեր ընտանիքին մի անհանգստացրեք ձեր խորոված, քաբաբի հրավերներով։ Մենք դավաճան մարդասպանների հետ սեղան չենք նստում։ Թուրքը չունի, չի ունեցել և չի էլ ունենալու տեղ մեր շարքերում։ Սեղան նստում կամ հաց կիսում են միայն բարեկամ, հարազատների հետ։ Թուրքն իմ թշնամին է, թուրքին սատարողները նույնպես»:

Հիշեցնենք, որ երեկ գրեթե նմանօրինակ գրառում արել էր նաև 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը նշելով, որ չի պատրաստվում մասնակցել Աննա Հակոբյանի կողմից կազմակերպվող ճաշկերույթին։

Լրահոս