15 Ապրիլի, 2022

Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի 44-օրյա պատերազմում զոհված տղաների ծնողները ապրիլի 18-ին ՀՀ գլխավոր դատախազություն հաղորդում կտան առ այն, որ Նիկոլ Փաշինյանն է սպանել իրենց որդիներինYerkir.am-ի հետ զրույցում տեղեկացրեց 44-օրյա պատերազմում զոհված Ռուբեն Պողոսյանի ազգական Եղիշե Զաքունցը։

«Հիմք ընդունելով Նիկոլ Փաշինյանի «կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը իհարկե, առանց զոհերի» հայտարարությունը, դիմելու ենք դատախազին: Մարդն իր բերանով խոստովանեց, որ հանցանք է կատարել: Մեր որդիներին միտումնավոր տարել եւ սպանել է: Ցորի զորամասի տղերքի ծնողները, բոլորը միասնական, երկուշաբթի օրը գնում են Դատախազություն: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ Նիկոլ Փաշինյանը պատասխան տա: Կոչ եմ անում բոլոր ծնողներին, հասարակական կազմակեպություններին, բոլոր այն մարդկանց, որոնք հայրենիքի համար սրտացավ են, քայլեր անեն: Ժողովո՛ւրդ ջան, արդեն բավական է խոսենք, ամեն ինչ գնում է դեպի վատը: Բավական եղավ, սրանք խաբելով ման են գալիս, ստում են, դուք էլ, գլուխներդ կախ, համաձայնում եք»,-ասաց զոհվածի հարազատը:

Շեշտեց Նիկոլ Փաշինյանը եւ նրա իշխանությունը թքած ունեն ազգի վրա, բանակը ուժեղացնելու փոխարեն, իրենց անվտանգությունն են ուժեղացնում, ժողովրդին վախեցնում կռվով, ասում կտոր-կտոր, ինչպես Փառուխի դեպքում, անցնելու է Ադրբեջանին:

«Պարեկների աշխատավարձերից է խոսում, թե ուժեղ ոստիկանություն ունենք, պարեկնե՞րն են մեր սահմանները հսկում: Համեմատեք պարեկների եւ սահման պահող տղերքի կենսական պայմաններն ու աշխատավարձի չափը: 350 հազար պարեկների աշխատավարձն է, իսկ սահմանին կանգնած տղերքինը, որոնք իրենց կյանքն են վտանգում, 150-170 հազար դրամ: Էս մարդուն բանակ պետք չի, պետք է ուժեղ ոստիկան, որ իր անվտանգությունն ապահովի: Ամեն ինչ ցույց է տալիս, որ տալու է մեր երկիրը, թքած ունեն ազգի վրա: Կռիվը մենք չենք կրվել, իրենք են կրվել»,-ասաց Զաքունցը:

Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, թե միջազգային հանրությունն ասում է Արցախի հարցում իջեցրեք նշաձողը, որ օգնենք, զոհվածի հարազատն ասաց․ «Ովքե՞ր են էդ միջազգային երկրները։ ռվից առաջ Ալիեւի վրա էին ճնշում գործադրում, հիմա քո վրա՞: Ո՞ւր են քո եվրոպական երկրների ղեկավարները Մերկելը, Թրյուդոն, ո՞ւր են: Քարկոծում է ռուսական կողմին, թե տեսեք, մեզ մատաղի գառ են դարձնելու, պետք է էդ իրավիճակից դուրս գանք։ Բավական է մեզ խաբես ու վախեցնես»:

Լրահոս