3 Օգոստոսի, 2021

ԱԺ-ում այսօր՝ օգոստոսի 3-ին ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ Ադրբեջանական զորքերը Հայաստանի տարածքում գտնվում են ապօրինաբար, Հայաստանը շարունակելու է աշխատել ՀԱՊԿ գործընկերների հետ, որպեսզի Կազմակերպության գործիքակազմով նախատեսված միջոցառումներն իրականացվեն: «Դա ապացուցվել է արդեն մեկ շաբաթ առաջ Գեղարքունիքի մարզում տեղի ունեցածով, երբ մեր Զինված ուժերը փայլուն կերպով դիմակայեցին հարձակմանը», – ասաց նա։

Իսկ ինչ վերաբերում է Սյունիքին հարակից հատվածներին՝ Ռուբինյանն ասաց․ «Այս քայլով Ադրբեջանը փորձում է պայթեցնել տարածաշրջանային կայունությունը կամ կիսակայունությունը ու չկատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման կետը, և մենք դեռ  փորձում ենք քաղաքական, դիվանագիտական ճանապարհով լուծել հարցը», – ասաց Ռուբինյանը։

kotayk

Լրահոս