26 Դեկտեմբերի, 2020
«Ուզում եմ մեր ժողովրդին ի լուր ասել, որ լինելու է սահմանների ճշտում, լինելու է մեր ստատուսի հարցը։ Այնպես չէ, որ  Ասկերանի շրջանը կամ ամբողջ Հադրութի շրջանն ու այլ տարածքներ մնացել են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ։ Մենք վերադարձնելու ենք այդ տարածքները»,- Արցախ TV-ին տված իր հարցազրույցում ասել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը։

Նա նշել է, որ ոչ թե ուզում է ժողովրդին հույս տալ, այլ վստահեցնել, որ այդ աշխատանքները տանելու են։

«Իհարկե, պատերազմական գործողությունների ժամանակ լինում են հաղթանակներ և պարտություններ, մենք չենք պարտվել, մենք ծնկի չենք եկել։ Թե ինչ իրավիճակի մեջ է հայտնվելու Ադրբեջանի Հնարապետությունը շատ կարճ ժամանակում, չեմ ասի հիմա, փակագծեր չեմ բացի, կտեսնեք՝ ինչ իրավիճակի մեջ կհայտնվի, մենք կողքից, Արցախի բարբառով ասած, թամաշա կանենք»,- նշել է նա։

kotayk

Լրահոս