24 Սեպտեմբերի, 2020

Օգոտոստի 24-ին ծառայողական քննության ընթացքում ինձ հարցրեցին՝ արդյոք պատրա՞ստ եմ շարունակել աշխատել նախարարությունում, ասացի՝ ոչ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԲՈԿ արդեն նախկին նախագահ Սմբատ Գոգյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է իր հրաժարականի դիմումը և հարցին՝ ըստ նրա, հնարավո՞ր է արդյոք, որ սա պայմանավորված լինի նրանով, որ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը կհաստատվի պաշտոնում:

«Պարոն Թամրազյանի հրաժարականից հետո արդեն անելիք չունեի, այսօր մեկ անգամ էլ եմ ազատման դիմում գրել, որը վարչապետն ընդունել է»,- պարզաբանեց նա:

Ճշտող հարցին՝ նրա՝ երկրորդ անգամ դիմում գրելը պայմանավորված է իր և նախարարի միջև եղած տարաձայնություններով, Գոգյանն ասաց. «Չէ, ուղղակի այն փոփոխությունները, որ ես ուզում եմ անել, նախարարության կողմից ինձ թույլ չի տրվելու: Տարաձայնությունը մի քիչ կոպիտ է ասված, ուղղակի պատկերացումները չեն բռնում, իսկ տարաձայնությունն իր մեջ նեգատիվ կոնտեքստ ունի»:

Գոգյանը հավելեց. «Ամեն դեպքում, ինչպես ցույց տվեց փորձը, ես ճիշտ էի, Թամրազյանը հրաժարական տվեց, Գալոյանին չեն հաստատում»։ (խմբ․ Ըստ մամուլի հրապարակումների, փոխնախարարը մտերիմ հարաբերություններ ունի Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ընտրված ռեկտոր Դիանա Գալոյանի հետ, և օժանդակել է նրան հուլիսին կայացած ռեկտորի ընտրություններում հաղթելու հարցում։

Մանրամասները՝ Tert.am-ում 

kotayk

Լրահոս