25 Դեկտեմբերի, 2020
Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի Անվան Պետական Դրամատիկական Թատրոնի դերասան, Արցախի տեղեկատվական շտաբի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Դեմ եմ Աննա Հակոբյանի կողմից դեկտեմբերի 26 ից 27-ը կազմակերպվելիք ամանորյա մանկական հանդեսին:

Դավաճանը իրավունք չունի ոտք դնել իմ վիրավոր՝ մի կտոր մնացած Արցախ:
Մեր մանուկներին առանց ձեր կեղտոտ նվերների էլ ամանոր կպարգևենք:

Հանդիպում ենք դեկտեմբերի 25-ին, (այսինքն այսօր)  ժամը 13:00-ին Vallex Garden Hotel ում:
Արցախի չծախված  լրատվականներին էլ հրավիրում ենք լուսաբանելու, ծախվածները մեկ է չեն գալու»:

Ավելի ուշ նա տեղեկացրել է, որ իրեն զանգել են Երևանից’ «առաջարկով, որ որպես լուսանկարիչ նկարեմ այս պղծությունը։ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՄ»։

 

kotayk

Լրահոս