27 Հունվարի, 2021
Հանրապետությունում շատերն են ճանաչում, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի բոքսային բաժանմունքի ղեկավար Հռիփսիմե Ապրեսյանին՝ հրաշալի մի բժշկուհու, ում մասնագիտական հմտությունն ու գիտելիքները ներդաշնակվել են մարդկային արժանիքների հետ և ամբողջացած, ուղղորդվել մանուկների բուժման դժվարին ու պատասխանատու աշխատանքին:
Իր գործի նվիրյալ բժշկուհին արժեքավոր խորհուրդներով, բարի ու սրտացավ խոսքով կարողանում է հուսահատ ծնողներին վերադարձնել հույսի շողը:
Նրա շնորհիվ հազարավոր փոքրիկներ լիարժեք առողջացած վերադառնում են տուն: Իզուր չի ասված՝ բժշկի բարի խոսքն ու ժպիտը հազար դեղ արժե. այս հավատամքով էլ ապրում և աշխատում է հմուտ ու փորձառու մասնագետը:
Շնորհակալություն Ձեզ, սիրելի Հռիփսիմե Ապրեսյան, շնորհակալություն Ձեր անձնուրաց աշխատանքի ու մարդկային վերաբերմունքի համար:
Ձեր նվիրումը հաստատ համոզմունք է ձևավորել. ի ուրախություն բոլոր ծնողների՝ մեր բալիկների առողջությունը ապահով ձեռքերում է:
Ձեզ էլ երբեք չենք մոռանա բժիշկներ Տաթև և Վահե:
Շնորհակալություն ձեր ցուցաբերած անսահման ուշադրության և հոգատարության համար:
Շնորհակալություն եմ ուզում հայտնել «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի տնօրեն Բագրատ Բավեյանին ու ողջ անձնակազմին՝ կազմակերպված և օպերատիվ աշխատանքի, իսկ ԵՊԲՀ-աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանին՝ արագ արձագանքի և սրտացավության համար:
Շնորհակալություն սիրելի բուժաշխատողներ, առողջապահության ոլորտում ձեր անխոնջ նվիրումի համար:
Կարինե Դավթյան
kotayk

Լրահոս