17 Օգոստոսի, 2021

Al Hadath‎ հեռուստաալիքը՝ վկայակոչելով «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչներից մեկին, հայտնում է, որ թալիբները կանանց հրավիրել են մասնակցելու ապագա կառավարությանը եւ չեն ցանկանում, որ նրանք «զոհեր» լինեն:

TOLOnews հեռուստաալիքը, հայտնում է, որ Քաբուլը գրավելուց հետո, թալիբները ներկով կանանց պատկերներ են նկարել խանութների եւ գեղեցկության սրահների ցուցափեղկերին: Երիտասարդ շատ աֆղանուհիներ վախենում են զրկվել կրթություն ստանալու  եւ աշխատելու, ինչպես նաեւ սովորական կյանք վարելու հնարավորությունից: Սակայն շարժումն ավելի վաղ նշել Է, որ կհարգի կանանց իրավունքները և թույլ կտա նրանց  սովորել ու աշխատել:

kotayk

Լրահոս