28 Ապրիլի, 2018
  «Ժամանակ» թերթը գրում է.

«Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հրահանգել է մարզի բոլոր գյուղապետերին խիստ վերահսկողության տակ առնել գյուղական դպրոցները՝ դասադուլներ ոչ մի դեպքում թույլ չտալու համար։

Նրանց թվում է մարզի Ոսկեհատ գյուղի գյուղապետ Գևորգ Ներսիսյանը, ով ահաբեկում է գյուղի դպրոցի ուսուցիչներին՝ ասելով, որ եթե նրանք չկարողանան վերահսկել իրենց աշակերտներին, և նրանք շարունակեն մասնակցել հանրահավաքներին, ապա կազատվեն աշխատանքից:

Գյուղապետն ասում է, որ ինքը կատարում է մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հրահանգը, ով էլ իր հերթին սպառնացել է այն գյուղապետերին, ովքեր չեն կարողանում ստրկացնել գյուղացիներին և նրանց զրկել ազատ տեղաշարժի իրավունքից»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

 

kotayk

Լրահոս