mnews

31 Հունվարի, 2017

«Ժամանակ» թերթը գրում է.

«ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը երկարատև բանակցություններից հետո կրկին վերադարձել է հարազատ կուսակցություն։ Բոլոր դաշինքների հետ բանակցությունների ժամանակ Դեմիրճյանը երկրորդ հորիզոնականն էր պահանջում, սակայն մերժվում էր։

Մեզ հասած տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը ևս մերժել է Դեմիրճյանի պահանջած երկրորդ հորիզոնականը։ Հիմա Դեմիրճյանը վերադարձել է ՀԱԿ։ Նա զբաղեցնելու է ցուցակի երկրորդ հորիզոնականը՝ Լևոն Տեր-Պետրոսյանից հետո»։

kotayk

Լրահոս