13 Մայիսի, 2020

Իրականում հազիվ թե զարմանալու բան է մի խորհրդարանում, ուր միմյանց վրա բղավելը, միմյանց վիրավորելն ու հայհոյելը դարձել են սովորական երեւույթներ, ուր իշխող խմբակցության պատգամավորների զգալի մասն այնպիսի ջանասիրությամբ է տեղավորվել «իշխանության դիրքերում», որ իրենց հետ ինչ-որ հարցում անհամաձայն անխտիր բոլորի հետ կարող են խոսել մեծամտության ու հոխորտանքի լեզվով, սպառնալիքի լեզվով:

Սա էլ զարմանալի չէ, քանի որ ոչ մեկ անգամ նման պահվածքն արդարացվել է հենց թիմի ղեկավարի կողմից, ավելին՝ հենց նրա կողմից են հնչել սպառնալիքներ, այդ թվում՝ «պադյեզդներում ասֆալտին փռելու»:

ՄԻՊ խոսքերի ժամանակ ԱԺ նախագահը կոչ էր անում առավել հարգալից լինել պատգամավորի հետ: ԱԺ նախագահն իրոք պետք է պաշտպանի պատգամավորների շահերը, այստեղ նա իրավացի է: Սակայն ցավալի է, որ կիրառվում են երկակի ստանդարտներ, երբ ոչ մի անգամ նկատողության չեն արժանանում չափերն անցնող, վիրավորական արտահայտություններ անող «իմքայլականները», սակայն նկատողության են արժանանում ընդդիմադիր պատգամավորներն ու ՄԻՊ-ը:

Նույնը վերաբերում է նաեւ մեծամասնության խմբակցության ղեկավարին, որը յուրատեսակ խրոնոլոգիայով փորձում էր «ապացուցել» Փաշինյանի խոսքերը, թե երկու տարի հենց իշխանություններն են վիրավորանքի արժանանում, ճնշումների ենթարկվում: Այո, անթույլատրելի է ցանկացած վիրավորանք, ճնշում, հայհոյանք:

Բայց էլի գործ ունենք մանիպուլ յատիվ երկակի ստանդարտների հետ, ինչը, ցավոք, այս իշխանությունների համար դառնում է բնավորություն: Հակառակ խրոնոլոգիան անհամեմատ ավելի մեծ ցուցակով է, ինչի արդյունքում ստեղծված մթնոլորտի հետեւանքները գնալով խորանում են:

Հ.Գ.-Ի դեպ, երեկ արդեն խոսակցություններ էին շրջանառվում, որ իշխանությունները ակտիվորեն քննարկում են նաեւ ՄԻՊ-ին «յուրայինով» փոխելու հարցը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

kotayk

Լրահոս