24 Մարտի, 2020
 Այս պահի դրությամբ ունենք կորոնավիրուսով վարակված 249 պացիենտ: Նրանց մեծ մասը Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում են, մյուսները՝ ՀՀ այլ բուժհաստատություններում, նրանց մի մասը նույնիսկ ջերմություն չունի: Նրանց հիվանդանոցում գտնվելու միակ նպատակը նրանց շփումն այլ մարդկանց հետ կանխելն է:
Ունենք վարակված 11 անձ՝ 60-ից բարձր տարիքի, 5 անձ՝ 70-ից բարձր տարիքի: 80-ից բարձր տարիքային խմբում վարակվածներ չունենք, տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա՝ 30 վարակակիր այս պահին թոքաբորբով վարակված է, 4-ի վիճակը ծանր է: Ցավոք, 70-ն անց մեկ պացիենտի վիճակը ծայրահեղ ծանր է:
kotayk

Լրահոս