Հայաստանում 2017 թվականի հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, վիսկիի արտադրության ծավալները նվազել են: 2017-ի հունվար-մայիս ամիսներին արտադրվել է 641 հազար լիտր վիսկի, իսկ 2016-ի նույն ժամանակահատվածում՝ 730.0:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:
Հիշեցնենք, որ Հայաստանում վիսկիի արտադրությամբ զբաղվում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Արտադրանքը հիմնականում արտահանվում է Իրաք և մուսուլմանական այլ երկրներ: