9 Մայիսի, 2024
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երկկողմ հանդիպմանը հայտարարել է, որ տարածաշրջանում անվտանգությանն առնչվող հարցեր կան քննարկելու՝ նշելով, որ  բաց ռեժիմով այդ հարցերին չի անդրադառնա․

«Բաց ֆորմատով շատ չեմ մանրամասնի, բայց կան հարցեր ոչ միայն առևտրաշրջանառության, այլև տարածաշրջանի անվտանգության հետ կապված, որոնք կքննարկենք»,- ասել է Պուտինը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշել է, որ կուտակված հարցեր կան․ «Վստահ եմ կքննարկենք երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանում անգտանգությանն առնչվող հարցերը»։

 

 

 

 

kotayk

Լրահոս