14 Հուլիսի, 2021

Մատաղիսում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում՝ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարարները հայտնաբերել են 3 աճյուն։ Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայության տարածած հաղորդագրությունից։

Եվս 4 զոհված զինծառայողի աճյուն հայտնաբերվել է Մարտունու շրջանի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքից։

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների թիվն ավելացավ ևս 7-ով։

2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր հայտնաբերվել և տարհանվել է 1611 աճյուն։

 

kotayk

Լրահոս