25 Սեպտեմբերի, 2020
Քիչ առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ժամանեց դատարան, որտեղ րոպեներ անց հրապարակվելու է դատավոր Մնացական Մարտիոսյանին հայտնած ինքնաբացարկի վերաբերյալ որոշումը:

Հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի ինքը դատարանից, Ծառուկյանմը հորդորեց գնալ ու դատավորից հարցնել. «Ինձ խի՞ եք հարցնում»:

Ինչ վերաբերում է տեղեկություններին, թե քաղաքական որոշում կա ու ինքը կալանավորվելու է, ԲՀԿ առաջնորդը պատասխանել է. «Ինձ համար հպարտություն է այն, ինչ անում եմ հանուն ազգի, ժողովրդի: Դա պատմություն է: Այսօր հունիսի 5-ից հետո Ծառուկյանի վրա քաղաքական հետապնդում կա: Ես խոսում եմ խնդիրների, դրանց լուծման մասին: Ես կարող եմ ասել, որ Հայաստանում 2008-ից հետո մինչև այսօր ընտրակաշառքի 7 դեպք է եղել, որոնց մասով ամենախիստ խափանման միջոցը եղել է ստորագրություն, բայց այսօր Ծառուկյանին ուզում են ձերբակալել միայն նրա համար, որ քննությանը չխոչընդոտի: Երեք ամիս դուրսն եմ, 100 քննիչ են կցել, 1000 մարդ են քննել, Ծառուկյանի վրա ցուցմունք չկա: Բայց նորից եմ ասում՝ այսօր հեղափոխությունը եղել է միայն դատարկ խոստումներ, իրական կյանքում չեն արել: Ժողովուրդը սպասել է, այսօրվա նման խայտառակ իրավիճակ երբեք չի եղել: Մարդկանց հասցրել են աղքատության, անդունդի եզրին»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Zham.am

 

 

kotayk

Լրահոս