25 Դեկտեմբերի, 2020

«ՎԵՏՕ» հասարակական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում ոստիկաններին ուղղված գրառում է կատարել: Գրառման մեջ Մալյանը նշել է՝ հոկտեմբերի 3-ին Շուշիի մշակույթի տունը ռմբակոծվեց իսրայելական Lora հրթիռով. զոհվեց 22 ոստիկան, որոնց մասին մինչ օրս իշխանությունը լռում է:

Նա, մասնավորապես, նշել է. «Հարգելի ոստիկաններ այս գրառումը հատուկ ձեզ համար է:

Հոկտեմբերի 3-ին Շուշիի մշակույթի տունը ռմբակոծվեց իսրայելական Lora հրթիռով:

Մշակույթի տանը այդ պահին գտնվում էին հարյուրավոր ձեր ծառայակից ընկերներ Տավուշի, Լոռու եւ Շիրակի ռեգիոնալ վարչությունից: Այդ ոստիկանները հիմնականում «թաղայիններ» էին ու անչափահասների տեսուչներ: Նրանք զորքերից չէին, բայց նրանց ավտոբուսներով խաբելով կամավորական աշխատանքների անվան տակ քշել էին Շուշի, որտեղից էլ առանց որեւէ նախապատրաստության պատրաստվում էին ուղարկել առաջնագիծ:

Հրթիռի հարվածից տեղում զոհվեցին 21 ոստիկաններ եւս մեկը՝ Թովմասյան Հակոբը հետո մահացավ հիվանդանոցում, հարյուրավոր ոստիկաններ վիրավորվեցին ու դարձան հաշմանդամ: Զոհերի թաղումներից ամիսներ անց իշխանությունը հրաժարվում էր զոհված ոստիկանների անունները հրապարակել եւ գրանցել որպես մարտական զոհ, որպեսզի խուսափեն զոհերի ընտանիքներին փոխհատուցում տալուց: Դա այն իշխանությունն է որին ոստիկաններից ոմանք այսօր փողոցում «պաշտպանում» են:

Զոհվածների մեջ է Տավուշի ռեգիոնալ վարչությունից Վահե Ղազարյան անունով ոստիկանը, ով ոստիկանության պետ Վահե Ղազարյանի ազգականն է:

Մի սարսափելի փաստ եւս ի լուր աշխարհի հայտնեմ: Շուշիի մշակույթի տանը հրթիռակոծումից հետո անհետ կորել է Ամասիայի միլպետը՝ Արմեն Ղազարյանը: Նա ուղղակի անհետացել է եւ որոնումները անարդյունք էին:

22 զոհ, 1 անհետ կորած, հարյուրավոր վիրավորներ ու այդ ամենը իշխանությունը ամիսներ շարունակ թաքցրել է արծրունասյունեական հաղԴելու ենք քարոզի տակ:

եւ սա միայն մեկ դրվագով, պատերազմի ընթացքում զոհված ոստիկանները հարյուրներով են ու բոլորին այսպես տարել կոտորել են, որովհետեւ դավաճանը ատում է ոստիկաններին:

Սա է իրականությունը, ինքներդ որոշեք շարունակե՞լ պաշտպանել ձեր ծառայակից եղբայրներին կոտորելու տարած ու դա հանրությունից թաքցրած դավաճանին, թե ոչ:

Ի դեպ որեւէ ոստիկան չարժանացավ Եռաբլուրում թաղվելու:

kotayk

Լրահոս