11 Սեպտեմբերի, 2018

 «Հրապարակ» թերթը գրում է.

«Տարիներ առաջ Սասուն Միքայելյանն իր հարազատ Վանատուր գյուղում ռեստորան է ունեցել, որը նախորդ իշխանությունների ջանքերով փակվել է, երբ նա 2008-ին միացել է Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած համաժողովրդական շարժմանը։

Հիմա, երբ Միքայելյանն ու իր կուսակցությունը եկել են իշխանության, և նա, հատկապես, Հրազդանի տարածաշրջանում «ձիու վրա» է, որոշել է ռևանշ վերցնել․ այս օրերին ռեստորանի վրա ակտիվ շինաշխատանքներ են ընթանում, բարեկարգվել է ռեստորանի բակը, ինչպես նաև ասֆալտապատվել է պատգամավորի տուն տանող ճանապարհը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

kotayk

Լրահոս