15 Հունվարի, 2019
 «Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ «Նուբարաշեն» ՔԿՀ պետը մերժել է ցմահ ազատազրկման դատապարտված և 23 տարի նստած Արմեն Տեր-Սահակյանի դիմումը՝ վաղաժամկետ ազատման հետ կապված։ Հիմնավորումը՝ «ռիսկայնությունը մեծ է»։ Տեր-Սահակյանի որդին՝ Աբգարը, պատմեց, որ հանձնաժողովը մի անգամ է զրուցել հոր հետ, ամեն ինչ լավ է ընթացել, և ինքն ուզում է հասկանալ՝ «ո՞վ է այդ տեր Աստվածը, որ մի քանի րոպեում վճռել է հորս ճակատագիրը»։

Նրա դիմումը մի անգամ էլ է մերժվել՝ պատճառաբանությամբ, թե Տեր-Սահակյանը «սպորտզալ չի իջել»։ Հիմա նա երկրորդ տեղն է գրավել բերդի սպորտային մրցումներում և դեկտեմբերին էլ պատվոգիր է ստացել պետից»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

kotayk

Լրահոս