mnews

31 Հունվարի, 2017

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՀՀԿ խորհրդի նիստից հետո ՀՀԿ մեր աղբյուրը տեղեկացրեց, որ, ճիշտ է, ՀՀԿ շտաբի դե ֆակտո ղեկավարը լինելու է Սերժ Սարգսյանը, սակայն դե յուրե պետք է այլ ՀՀԿ-ական ղեկավարի. «Եվ քանի որ Կարեն Կարապետյանը չի լինելու համամասնական ցուցակում, սակայն վարելու է ինտենսիվ քարոզչություն, չի բացառվում, որ հենց նա լինի շտաբի պետը։ Շտաբում ակտիվ դեր է ունենալու նաև նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը»:

ՀՀԿ շտաբից և կառավարությունից Կարապետյանի՝ շտաբի պետ լինելու մասով ասացին, որ այս պահին նման որոշում չկա: Շտաբում ակտիվ դերակատարում է ունենալու նաև նախագահի վերահսկողական ծառայության նախկին պետ Հովիկ Հովսեփյանը՝ նրա վրա դրված են վերահսկողական ֆունկցիաներ, մոտ 12 հազար մարդ է աշխատելու նրա ձեռքի տակ: Խնդիրը խախտումների կանխարգելումն է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

kotayk

Լրահոս